ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արցախի Հանրապետությունում 124 հարկ վճարողներ ստացել են օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ  
26.12.2019

ԱՀ ֆինանսների նախարարը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող հարկ վճարողներին

    ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը այսօր հավաստագրեր է շնորհել 124 հարկ վճարողների, ովքեր համապատասխանում են «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին:

    Շնորհակալություն հայտնելով ներկաներին օրինապահ գործընկեր լինելու համար՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ տարեվերջյան այս հանդիպումները ավանդական են դարձել, որոնց նպատակն է խրախուսել բոլոր այն հարկ վճարողներին, ովքեր ամբողջ տարվա ընթացքում բարեխղճությամբ են կատարել իրենց պարտականությունները պետական բյուջեի հանդեպ: «Այսօր բարեխիղճ հարկ վճարողների ու հարկային մարմնի հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կատարել պլանային առաջադրանքները` ապահովելով պետական բյուջեով ստանձնած սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ծրագրերի իրականացումը»,-իր խոսքում շեշտել է նախարարը` հավելելով, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի մեծ թվով հարկ վճարողներ են ճանաչվել օրինապահ:

    Նախարարն անդրադարձել է նաև 2019 թվականին էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացված նորարարություններին. մասնավորապես, ներդրվել են հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, հարկային պարտավորությունների ավտոմատ հաշվառման համակարգը, ընդլայնվել հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգի շրջանակները, գործարկվել e-taxpayer բջջային հավելվածը: Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միօրինակությունն ու միասնականությունն ապահովելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով հաստատվել է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը: «Այս ամենն ուղղված է բիզնեսի համար առավելագույն նպաստավոր պայմանների ձևավորմանը, որի արդյունքում հարկ վճարողները ոչ թե ռեսուրսներ կծախսեն հարկային դաշտը շրջանցելու և հարկերից խուսափելու վրա, այլ դրանք կուղղեն հարկերի` ամբողջական և ժամանակին վճարմանը»,- ընդգծել է նախարարը:

    Հանդիպման ավարտին Արթուր Հարությունյանը ներկաներին շնորհավորել է ամանորյա տոների կապակցությամբ և մաղթել ընտանեկան ջերմություն, առողջություն ու նորանոր ձեռքբերումներ:

    Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկերին կարող եք ծանոթանալ tax.nk.am:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր