Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի հարգելի այցելուներ. Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք տարին լինի Ձեր հույսերի ու երազանքների իրականացման տարի, նշանավորվի խաղաղության ամրապնդմամբ, երկրի հզորացմամբ, արցախցիների բարեկեցությամբ: Տարեմուտի բարի սպասումներով մաղթում եմ Ձեզ ընտանեկան ջերմություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և ամանորյա տրամադրություն տարվա բոլոր եղանակներին: Բարեմաղթանքներով ՝ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյան
|