«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ Ի գիտություն գործատուների՝ հայտնվում է. ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 19.12.2019թ. ՀՕ-121-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից` - նվազագույն ամսական աշխատավարձը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է 68 000 ՀՀ դրամի չափով. - գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է ` - աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 405 ՀՀ դրամ. - աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 ՀՀ դրամ. - աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 ՀՀ դրամ: Ելնելով վերոնշյալ օրենքի պահանջներից` գործատուներին անհրաժեշտ է 2020 թվականի հունվարի 1-ից իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և նվազագույն աշխատավարձ ստացող վարձու աշխատողների աշխատավարձի չափերը համապատասխանեցնել օրենքի պահանջներին:
|