ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2019թ. ընթացքում ԱՀ-ից փոխանցվել են 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ  
13.01.2020

    «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019 թվականի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

    Հաշվի առնելով, որ 2019 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 29-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), հիշեցնում ենք, որ վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել՝

       • մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք (2019թ. 12000 դրամից ավել վճարված գումարի հետ վերադարձման համար).

       • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար).

       • զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար):

    2019 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու ընթացակարգին և ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ 1000plus.am կայքում:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր