2019 թվականի ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 144.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 19.1 մլրդ դրամով կամ 15.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 122.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 102.6 մլրդ դրամի դիմաց կամ ավել 19.6 տոկոսով: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 64.3%-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 35.2%-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 76.2% և 22.6%:
|