Նախնական տվյալներով 2020 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3003.6 մլն դրամ` պլանավորված 2900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 3.6 տոկոսով կամ 103.6 մլն դրամով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2360.8 մլն դրամը կամ 78.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
|