«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2020թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 49.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել « Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:
|