ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ  
07.04.2020
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները ապրիլի 7-ի կապակցությամբ։ Մայրության և գեղեցկության տոնը ևս մեկ հրաշալի առիթ է՝ Ձեզ մեծարելու ու Ձեր անգնահատելի առաքելությունն ընդգծելու համար։  
Կինն է ընտանիքի ամրությունը։ Իզուր չէ ասված այն ժողովրդական խոսքը, որ ազգի ապագան մոր ձեռքերում է, քանզի միայն մոր օրհնանքի ու դաստիարակության շնորհիվ է իրականացվում յուրաքանչյուր մեծ գործ։ 
Ժամանակի ընթացքում կնոջ դերն էլ ավելի է մեծանում ոչ միայն տղամարդկանց ոգեշնչելու, այլև հանրային կյանքում նոր գաղափարներ ու նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում։ Տոնի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում երջանկություն ու կանացի հմայք։  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/29) 393.28 դրամ
EUR (03/29) 424.11 դրամ
RUB (03/29) 4.26 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր