Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համար հարկային մարմին ներկայացվող դիմումների վերաբերյալ Նոր տեսակի կորոնավիրուսային վարակով պայմանավորված` ԱՀ ֆինանսների նախարարությունը վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար ԼՂՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 111-Ն և 2017 թվականի մարտի 27-ի N 112-Ն հրամաններով սահմանված դիմումը (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի) և հայտարարությունը` ստորագրված և սկանավորված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը՝ սկանավորված, ուղարկել hipoteq@taxservice.nk.am էլեկտրոնային հասցեին, իսկ փաստաթղթերը առձեռն ներկայացվելու դեպքում՝ թողնել սպասարկող ստորաբաժանումների վարչական շենքերի 1-ին հարկերում տեղադրված փոստարկղերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով դիմումի հետ միասին պարտադիր ենթակա են ներկայացման նաև վարկառու և (կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։ ԼՂՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրաման ԼՂՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 112-Ն հրաման Ձևաթուղթ
|