2020 թվականի 1-ին եռամսյակում ԱՀ տարածք են ներմուծվել 26.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, արտահանվել 19.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2020 թվականի 1-ին եռամսյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 61.1 %-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 37.7 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 79.8 % և 20.2 %:
|