ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, ամենօրյա կտրվածքով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, նախարարությունը հնարավոր բոլոր միջոցներ է ձեռնարկում հարկ վճարող-հարկային մարմին շփումները նվազեցնելու և գործառույթների իրականացման ընթացքում նրանց անվտանգությունն ապահովելու համար` առավելագույնս օգտագործելով առցանց գործիքներ: Այդ նպատակով հարկային մարմնի վարչական շենքերի մուտքերում և սպասարկման սրահներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, հարկ վճարողների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել անհատական պաշտպանիչ միջոցներով. շենքի մուտքերում չափվում է նաև աշխատակիցների և շենք մուտք գործող անձանց մարմնի ջերմաստիճանը:
|