Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է, որի հերոսական էջերում ամփոփված են մեր ժողովրդի միասնականությունն ու անկոտրում ոգին, ինչը ապացուցեց, որ հնարավոր չէ հաղթել իր հայրենի տունն ու օջախը պաշտպանող հայ զինվորին: Այս տոնը խաղաղ ապրելու, արարելու և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է, և այսօր մեր բոլորի պարտքն է էլ ավելի շենացնել ու հզորացնել մեր երկիրը: Թո՛ղ մայիսի 9-ի հաղթական խորհուրդը հաջողության ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար և առաջնորդի դեպի նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:
|