ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արթուր Հարությունյանի ուղերձը ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը թողնելու կապակցությամբ  
23.05.2020

    Հարգելի՛ գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ֆինանսների նախարարի պաշտոնից:

    Պաշտոնս թողնելուց ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին, որոնց ամենօրյա և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել իրագործել համակարգի զարգացման ծրագրերը:

    Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հարկ վճարողներին երկարատև ու կառուցողական մթնոլորտում աշխատելու, իրենց հարկ ային պարտականությունները պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ կատարելու համար, ինչի արդյունքում հնարավոր է դարձել իրագործել բազում ծրագրեր՝ պաշտպանության, կրթության, առողջապահության, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում:

    Շնորհակալական խոսք եմ ուղղում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իմ գործընկերներին` փոխադարձ գործակցության համար:

    Հարգելի՛ գործընկերներ, զբաղեցնելով Ազգային Ժողովի պատգամավորի պաշտոնը ուզում եմ վստահեցնել, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքիս` հանուն մեր վեհ գաղափարների իրագործմանն ու Արցախ աշխարհի շենացմանը:

    Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր նվիրական ու թիմային աշխատանքի համար և մաղթում էլ ավելի մեծ եռանդ` նորանոր բարձունքների հասնելու գործում:

    Բարձր եմ գնահատում այն ուղին, որ անցել ենք միասին: Եղեք առողջ և Աստված մեզ պահապան։
     Հարգանքներով՝   Ա. Հարությունյան



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր