Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ազգային ժողովում մեկնարկել են ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության քննարկումները  
11.06.2020
    2020 թվականի հունիսի 10-ին Ազգային ժողովում մեկնարկել են Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության քննարկումները, որը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը։
   Նախարարն ընդգծել է, որ 2019 թվականի պետական բյուջեն կատարվել է նպատակայնության և հասցեականության սկզբունքներից ելնելով` որպես նպատակ ապահովելով Արցախի ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացումը:
    ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, որոնց համաձայն 2019 թվականը եզրափակվել է բարձր տնտեսական աճով` 10.3%` 0.1 տոկոս դեֆլյատորի պայմաններում։ Անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 342.5 մլրդ դրամ, իսկ տնտեսության ակտիվության ցուցանիշը` 11.2 տոկոս:
    Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.
      Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ շուրջ 165.0 մլրդ դրամ` 2018 թվականի համեմատ իրական արտահայտությամբ աճելով 40.1 տոկոսով,
      Շինարարության ծավալ՝ շուրջ 64.6 մլրդ դրամ` ապահովելով 23.1 տոկոս աճ,
      Գյուղատնտեսության արտադրանքի ծավալ` շուրջ 70.6 մլրդ դրամ` 2018 թվականի համեմատ նվազելով 3.7 տոկոսի չափով,
      Միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 175,522 դրամ` աճելով նախորդ տարվա համեմատ 8.9 տոկոսով:
      Արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 656.1 մլն ԱՄՆ դոլար` 2018 թվականի համեմատ ապահովելով 18.2 տոկոս աճ,
      Ապրանքների ներմուծման ծավալ՝ 373.1 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 5,7%,
      Արտահանման ծավալ՝ 283.0 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 40,1%,
      Գնաճ՝ 0.7%:
    ԱՀ ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարմանը վերաբերող ցուցանիշները.
    ԱՀ պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 60,135.0 մլն դրամ, կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100.7 տոկոսով։
    Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով պետական բյուջե է մուտքագրվել 59,231.8 մլն դրամ։
    ԱՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը 2019 թվականին կազմել են 111,818.7 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 96.0 տոկոսը։
    2019 թվականի պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսեր, ինչպես նաև կրթության, մշակույթի, առողջապահության և տնտեսական ոլորտի բոլոր ծրագրերը:
    Նախարարը նշել է, որ կառավարության կողմից նախանշված հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսվել են 2019 թվականի պետական բյուջեով, համապատասխանում են Արցախի Հանրապետության 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ամրագրված առաջնահերթություններին:
    Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև 2019 թվականի պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղություններին, որոնց մանրամասն և ոլորտային քննարկումները մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն հունիսի 11-ից:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (08/13) 485.17 դրամ
EUR (08/13) 574.15 դրամ
RUB (08/13) 6.60 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 275.67 դրամ
Պլատին (III եռ.) 12578.63 դրամ
Ոսկի (III եռ.) 27268.17 դրամ
Տեսանյութեր