«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն` այն կազմակերպությունները, որոնց 2019 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են մինչև սույն թվականի հուլիսի 1-ը հրապարակել որակավորված գլխավոր հաշվապահի կողմից ստորագրված տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Միաժամանակ նշված կազմակերպությունների ղեկավարներին զգուշացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունները oրենքով uահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը և չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 16912-րդ և 16913-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվություն: Կազմակերպությունների ցանկը տեղադրված է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի «Հաշվապահական հաշվառում / Տեղեկատվություն» բաժնում:
|