Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԼՂՀ ֆինանսների նախարարությունն զգուշացնում է  
23.04.2012
     ԼՂՀ ֆինանսների նախարարության ունեցած տեղեկությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փորձեր են կատարվում կիրառելու "MMM 2011 ֆինանսական բուրգ" սխեման, որի հիմնական սկզբունքն է` մասնակցի ներդրած միջոցների բարձր տոկոսադրույքներով վերադարձը նոր մասնակիցների միջոցների ներգրավման հաշվին:
      Հիմք ընդունելով վերոհիշյալը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը նմանատիպ կասկածելի գործարքներից զերծ պահելու նպատակներից ելնելով` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման գործունեությունն արտոնված չէ պատկան մարմնի կողմից, և պետության կողմից ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում:
       "MMM 2011 ֆինանսական բուրգը" որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսական շուկայի և դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններ իրավասու են իրականացնել բացառապես լիցենզավորված և կարգավորման ու վերահսկողության դաշտում գործող ֆինանսական կազմակերպությունները:
    ԼՂՀ ֆինանսների նախարարությունն զգուշացնում է` առաջարկված գործարքներում ներգրավվելու դեպքում առկա է քաղաքացիների կողմից էական ֆինանսական, գույքային և այլ նյութական վնասներ կրելու իրական վտանգ: Բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին հորդորում ենք զերծ մնալ այս և նմանատիպ այլ վտանգավոր ու խիստ ռիսկային ֆինանսական բուրգերում  մասնակցությունից:




                                              ԼՂՀ ֆինանսների նախարարություն










վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (10/18) 478.27 դրամ
EUR (10/18) 553.88 դրամ
RUB (10/18) 6.71 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 417.48 դրամ
Պլատին (III եռ.) 17253.58 դրամ
Ոսկի (III եռ.) 28614.47 դրամ
Տեսանյութեր