ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է  
14.01.2021

    Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

    Պետական նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին, նշելով, որ COVID-19 համավարակի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը լուրջ հարված է հասցրել տնտեսությանը : «Ըստ մեր կանխատեսումների՝ 2020 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 293.5 մլրդ դրամ` հանգեցնելով շուրջ 15 տոկոս տնտեսական անկման»,- հավելել է Գրիգորի Մարտիրոսյանը:

    Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2021 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով` 81 մլրդ 830.7 մլն դրամ, ծախսերի գծով` 124 մլրդ 851.2 մլն դրամ, դրա արդյունքում դեֆիցիտը կկազմի` 43 մլրդ 020.5 մլն դրամ: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ 2020 թվականի 56 մլրդ պլանավորված եկամուտների դիմաց: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 17 մլրդ դրամ, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 7.6 տոկոս: Պետական նախարարը հույս է հայտնել, որ տնտեսական տարում հնարավոր է որոշակի ակտիվություն ապահովել: Լավատեսության հիմքը հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթն է, որ խորհրդարան է բերվել «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի հետ:

    Ներկայացնելով հիմնական ծախսային գերակայությունները՝ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար նախատեսվում է հատկացնել 12 մլրդ դրամ: 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ են նախատեսվում, ինչի արդյունքում նախատեսվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների, կրթական և առողջապահական օբյեկտների, ենթակառուցվածքների վերականգման ու վերանորոգման շինարարական ծրագրեր:

    Փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտը սոցիալական պաշտպանության ոլորտն է, որին բաժին է ընկնում ընդհանուր ծախսերի մոտ 25.2 տոկոսը:

    Որ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է՝ եզրափակիչ խոսքում վերահաստատել է պետական նախարարը՝ ընդգծելով պատերազմական գործողությունների հետևանքով ի հայտ եկած հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր