ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

"Գնումների աջակցման կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակում  
14.02.2022

    Համաձայն ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ.Բաղդասարյանի 2022թ. փետրվարի 14-ի թիվ 13 հրամանի` Անդրանիկ Վլադիմիրի Գասպարյանը ազատվել է "Գնումների աջակցման կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Նախարարի մեկ այլ հրամանով  նույն պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Վահիկի Գրիգորյանը:

    Նախարարը "Գնումների աջակցման կենտրոն" ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին, վերջինիս մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Նախարարը ընդգծեց նույն կառույցում նրա տարիների աշխատանքային փորձը և մասնագիտական ունակությունները, որոնք կնպաստեն 2022թ. գնումների ոլորտում որդեգրված նոր քաղաքականության իրագործմանը: Միաժամանակ Վ. Բաղդասարյանը նշեց, որ Վ. Գրիգորյանի նշանակումը համապատասխանում է ԱՀ Նախագահ Ա.Հարությունյանի` տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության քաղաքականությանը, դրանով նաև ուժեղացնելով հանրային վերահսկողությունը պետական բյուջետային ծախսերի նկատմամբ:

    Վ. Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Ա.Գասպարյանին տարիների ներդաշնակ ու արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ Ա.Գասպարյանը կշարունակի իր աշխատանքային գործունեությունը նախարարության կազմում` համակարգելով նաև գնումների գործընթացը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/19) 392.60 դրամ
EUR (04/19) 418.04 դրամ
RUB (04/19) 4.21 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր