ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդրանիկ Գասպարյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ-ում  
17.10.2022
  Հոկտեմբերի 14-16-ը ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդրանիկ Գասպարյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ-ում
Նախարարի տեղակալը այցի ընթացքում արցախյան մի շարք արտադրողների հետ մասնակցել է Buy Armenian երկրորդ ամենամյա համաժողովին:
Ներկա է գտնվել ArmProd EXPO 2022 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը, որը համարվում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը, որին մասնակցում են սննդամթերքի և խմիչքների առաջատար արտադրողները, մատակարարները և դիստրիբյուտորները:
Այցի շրջանակում Ա. Գասպարյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանի և Ռաֆայել Գևորգյանի հետ, քննարկել Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք հեռանկարային հարցեր:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/23) 390.04 դրամ
EUR (04/23) 415.63 դրամ
RUB (04/23) 4.18 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր