"Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքի համաձայն` այն կազմակերպությունները, որոնց 2013 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են մինչև սույն թվականի հուլիսի 1-ը հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը: Միաժամանակ, նշված կազմակերպությունների ղեկավարներին զգուշացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է օրենքով սահմանված վարչական տուգանք: Պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը տեղադրված է կայքի "Հաշվապահական հաշվառում/ Տեղեկատվություն" բաժնում:
|