«Հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` այն կազմակերպությունները, որոնց 2014 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են մինչև սույն թվականի հուլիսի 1-ը հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը: Միաժամանակ նշված կազմակերպությունների ղեկավարներին զգուշացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունները oրենքով uահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն: Պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը տեղադրված է կայքի «Հաշվապահական հաշվառում / Տեղեկատվություն» բաժնում:
|