ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հանդիպումներ հարկ վճարողների հետ  
28.01.2016

Հարկային մարմինը` հավատարիմ որդեգրած գործելաոճին, շարունակում է հարկ վճարողների հետ կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները, որոնց նպատակն է հարկ վճարողներին ներկայացնել հարկային օրենսդրության վերջին նորությունները, լսել ու պարզաբանումներ տալ գործարարներին հուզող հարցերին, փորձել համատեղ լուծումներ գտնել հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
Հունվարի 25-ին մեկնարկեց սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը. նախատեսված են հանդիպումներ հանրապետության բոլոր շրջկենտրոններում և Ստեփանակերտ քաղաքում:

Սեմինար-խորհրդակցությունների ընթացքում հարկ վճարողներին են ներկայացվում 2016 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք միտված են հանրապետության գործարար միջավայրի բարելավմանը, հարկային վարչարարության մեղմացմանն ու առկա տնտեսական պայմաններին ներդաշնակեցմանը:

Հարկ վճարողներն ակտիվորեն են մասնակցում կազմակերպված սեմինար-խորհրդակցություններին` դրականորեն արձագանքելով կատարված օրենսդրական բարեփոխումներին:

  



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր