Դոլուխանյան Արայիկ Վլադիմիրի Նախարարի տեղակալ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և վայր. 1960 թվական, ապրիլի 22, ԼՂՀ Մարտունու շրջանի գյուղ Խնուշինակ Կրթություն. 1967-1975 թթ.` Խնուշինակի 8-ամյա դպրոց, 1975-1977թթ.` Ճարտարի միջնակարգ դպրոց, 1978թ.` Ստեփանակերտի ավտոդպրոց, 1982-1987թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, «Ֆինանսներ և վարկե բաժին, 1999-2003թթ.` Արցախի պետական համալսարան, «Իրավագիտությունե բաժին: Աշխատանքային գործունեություն. 1980-1982 թթ.` Ստեփանակերտի արտադրական կոմբինատի հուշանվերների արտադրամասի հուշանվերների վարպետ, 1982-1987 թթ.` ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնի բյուջետային բաժնի ավագ տնտեսագետ, 1987-1990թթ.` ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնի ավագ վերահսկիչ-վերստուգիչ, 1990թ. ապրիլի 1-ից` ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնի առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, 1991թ. մարտի 1-ից` ԼՂԻՄ ՖՆ վերահսկողության վերստուգման վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ, 1995թ. փետրվարի 20-ից` ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության վերահսկողության և վերստուգման վարչության պետ, 1999թ. սեպտեմբերի 20-ից` ԼՂՀ հարկային պետական վարչության տեսչական վարչության պետ, 2001թ. փետրվարի 1-ից` կազմվերահսկողական և տեսչական վարչության պետ, 2001թ. նոյեմբերի 12-ից` կենտրոնացված ստուգումների բաժնի պետ, 2003թ. փետրվարի 3-ից` հարկային հաշվառման և գանձումների հսկողության վարչության պետ, 2004թ. մարտի 16-ից` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ եկամուտների հաշվառման և գանձումների վարչության պետ, 2005թ. հունվարի 4-ից` եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների հսկողության վարչության պետ, 2005թ. հունիսի 1-ից` եկամուտների հաշվառման, պլանավորման և ապահովադիրների սպասարկման վարչության պետ, 2005թ. դեկտեմբերի 7-ից` Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության պետ, 2008թ. մարտի 3-ից` եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության պետ, 2013թ. մայիսի 2-ին ԼՂՀ վարչապետի 172-Ա որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ, 2015թ. հուլիսի 20-ից` ԼՂՀ ֆինանսների նախարարության կազմակերպական- հսկողական և եկամուտների հաշվառման վարչության պետ, 01.03.10-01.03.11թթ. և 11.03.18-07.08.18թթ. համատեղել է Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության պետի պաշտոնը, 2018թ. օգոստոսի 7-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ: 2014թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է երախտագիտության մեդալով: 2015թ. սեպտեմբերի 1-ին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում: Զինվորական ծառայություն. 1978-1980թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: Անձնական տվյալներ. Ամուսնացած է: Ունի մեկ դուստր: |