Գրիգորի Իգորի Մարտիրոսյան ֆինանսների նախարար Ծնվել է 1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ: 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը: 2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան: 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան: 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ: 2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ: 2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ: 2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ: 2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար: 2018 թ. հունիսի 6-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար: 2020 թվականի մայիսի 26-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2021 թվականի հունվարի 4-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Անկուսակցական է: |