ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / Նախարարի տեղակալ

Անդրանիկ Վլադիմիրի Գասպարյանը

Նախարարի տեղակալ

 

Անդրանիկ Վլադիմիրի Գասպարյանը ծնվել է 1982 թվականի փետրվարի 5-ին, քաղաք Ստեփանակերտում:

1999թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:

1999թ. ընդունվել է ԱՐՊՀ բանասիրական ֆակուլտետի «Օտար լեզուներ» բաժինը:

2000-2002թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:

Ծառայությունը ավարտելուց հետո ուսումը շարունակել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստանալով բակալավրի աստիճան:

2007-2011թթ. սովորել է ԱՐՊՀ Տնտեսաիրավական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժնում, ստանալով բակալավրի աստիճան:

2004-2012թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ ՀՊԾ-ում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

2012-2013թթ. աշխատել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովում, որպես աշխատակազմի ղեկավար:

2013-2015թթ. աշխատել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում, որպես աշխատակազմի ղեկավար:

2015-2017թթ. աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունում, որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2017-2018թթ. աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում, որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

07.12.2018թ. մինչև 25.03.2019թ. աշխատել է ՀԾՏՄԿՊՀ-ում, որպես վարչության պետ:

25.03.2019թ. մինչև 14.02.2022թ. աշխատել է ԱՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես տնօրեն:

Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 14-ի թիվ 118-Ա որոշման համաձայն` նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (06/01) 386.98 դրամ
EUR (06/01) 414.49 դրամ
RUB (06/01) 4.78 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 282.90 դրամ
Պլատին (II եռ.) 12282.42 դրամ
Ոսկի (II եռ.) 24588.12 դրամ
Տեսանյութեր