ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / Բյուջետային վարչություն

Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
 
1. Ապահովում է ԱՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ԱՀ պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում ԱՀ պետական կառավարման մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող որոշման նախագծերի մշակման աշխատանքները,
 
2. Ապահովում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում  ԱՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ԱՀ պետական բյուջեի նախագծերի կազմման նպատակով բյուջետային ծախսերի միջնաժամկետ և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման մեթոդական ցուցումների և ուղեցույցների մշակման աշխատանքները,
 
3. Ապահովում է ԱՀ կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի և ԱՀ պետական բյուջեի մասին ԱՀ օրենքի կազմման աշխատանքները,
 
4. Ապահովում է բյուջետային գործընթացին վերաբերող ԱՀ օրենքների, ԱՀ Նախագահի հրամանագրերի, ԱՀ կառավարության նախագծերի մշակումը, Նախարարության ստորաբաժանումների և այլ նախարարություններից ու գերատեսչություններից ստացված համանման նախագծերի, նորմատիվ, մեթոդական ու այլ բնույթի նյութերի նախագծերի բորձաքննությունը,
 
5. Ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվելիք ԱՀ համայնքների բյուջեների կազմման՝ համայնքների  համար պարտադիր բնույթ ունեցող մեթոդական ցուցումների մշակումը ,համայնքների համար խորհրդատվական բնույթ ունեցող մեթոդական ուղեցույցների մշակումը,
 
6. Ապահովում է պետակն բյուջեի ծախսերի և ծրագրերի կատարման եռամսյակային և տարեկան հաշվետվությունների տվյալների վերլուծության աշխատանքների իրականացումը և մի շարք այլ գործառույթներ:
 
 
Վարչության պետ՝ Կոստանդյան Նունե Վլադիմիրի
Հեռ.՝ (047) 94-66-43
Էլ.փոստ՝ byuje.varch@gmail.com
 


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (06/01) 386.98 դրամ
EUR (06/01) 414.49 դրամ
RUB (06/01) 4.78 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 282.90 դրամ
Պլատին (II եռ.) 12282.42 դրամ
Ոսկի (II եռ.) 24588.12 դրամ
Տեսանյութեր