ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / Ֆինանսական վերահսկողության տեսչություն

Տեսչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
 
1. Պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացումը.
 
2. Բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները.
 
3. Պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների կողմից Արցախի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը.
 
4. Պետական մարմինների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերստուգումների (աուդիտ) կամ ստուգումների իրականացումը.
 
5. Պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
 
6. Արցախի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների ճշտության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
 
7. Ծրագրի իրականացման գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
 
8. Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումների (վերստուգումների) կատարումը.
 
9. Օրենքով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում՝ համայնքներում ֆինանսական ստուգումների իրականացումը, տեղական ինքնակառավարման մարմիններին Արցախի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության պարզումը.
 
10. Պետական սեփականություն հանդիսացող՝ բաժնեմաս ունեցող ընկերություններում Արցախի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների ճիշտ հաշվարկման և Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
 
11. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքերում համապատասխան լիազոր մարմնի պահանջով ֆինանսական ստուգումների իրականացումը.
 
12. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
 
13. Արցախի Հանրապետության Նախագահի և նախարարի հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների հիման վրա ստուգումների, վերստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.
 
14. Ստուգումների և վերստուգումների արդյունքների ամփոփման և վերլուծության, թույլ տրված խախտումների բնույթին համապատասխան դասակարգման, խախտումներ ծնող պատճառների ուսումնասիրության հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
 
15. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողության տարեկան ծրագրի մշակումը, ստուգման նյութերի ամփոփումը և Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացվող հաշվետվությունները կազմելն ու ներկայացնելը նախարարին.
 
Հեռ.՝ (047) 95-15-46
Էլ.փոստ՝ fvt@minfin-nkr.am


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/29) 393.28 դրամ
EUR (03/29) 424.11 դրամ
RUB (03/29) 4.26 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր