Ստորև ներկայացնում ենք փետրվար ամսվա ընթացքում հարկ վճարողների կողմից առավել հաճախ բարձրացված հարցերի պատասխան-պարզաբանումները:
2016 թվականի մարտի 4-ին ֆինանսների նախարարությունում մեկնարկել է «Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների լրացման և հանձնման ընթացակարգեր» թեմայով ուսուցողական սեմինարների առաջին փուլը, որի նպատակն է աջակցել հարկ վճարողներին հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման գործընթացում: Բացի այդ, սեմինարի ընթացքում հարկ վճարողները հնարավորություն ունեցաննաև մասնագետներին հղել իրենց...
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, հսկողական միջոցառումներ են իրականացվում` ուղղված փաստաթղթավորման պահանջների պահպանմանը:
Նախարարությունը կոչ է անում հանրապետության տարածքում մեծածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող...
Նախնական տվյալներով 2016 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3405.3 մլն դրամ` պլանավորված 3355.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 %-ով կամ 50.3 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8.9 %-ով կամ ավել 278.5 մլն դրամով:
ԼՂՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հերթական հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել է ֆիզիկական անձի կողմից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման դռների և պատուհանների արտադրությամբ զբաղվելու դեպք: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ծավալման կապակցությամբ, վերջինիս օրենսդրությամբ...
ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հարկ վճարողների հետ կազմակերպում է ուսուցողական սեմինարներ «Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների լրացման և հանձնման ընթացակարգեր» թեմայով:
Սեմինարները մեկնարկում են մարտի 4-ին և կտևեն մինչև մարտի 26-ը: Սեմինարների անցկացման այս...
ԼՂՀ ֆինանսների նախարարությունը վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց զգալի աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, որի նպատակը բիզնեսի համար առավելագույն նպա
ԼՂՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման աշխատանքները
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման պայմանների ապահովումն է:
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների թերհայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:
2016 թվականի փետրվար ամսում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 37 դեպք: Խախտման դեպքերից 30-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ և խախտումը թույլ տված յուրաքանչյուր հարկ վճարողի նկատմամբ կիրառվել տուգանք 75.0...