ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Մեկնարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները  
21.05.2020
   Ի գիտություն Արցախի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների՝ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ԱՀ կառավարության 2020 թվականի մայիսի 18-ի N 372-Ա որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով մասնավոր հատվածի մի շարք ոլորտների համար նախատեսվել են աջակցության ծրագրեր` ուղղված գործատուների կողմից արդյունավետ աշխատատեղերի պահպանմանն ու փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովմանը:
   Ծրագրերի շահառու համարվող բոլոր այն հարկ վճարողները, ովքեր ցանկանում են օգտվել աջակցության ծրագրերից` մինչև 2020 թվականի հունիսի  15-ը (ներառյալ) tax.nk.am կայքէջի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին պետք է ներկայացնեն դիմումներ:
   Տնտեսավարող սուբյեկտները ծրագրերով նախատեսված աջակցության ենթակա ոլորտների ցանկին, աջակցության չափերին ու ստացման եղանակին կարող են ծանոթանալ այստեղ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր