ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Ընդունվել է «ԱՀ 2023թ․պետբյուջեի մասին» օրենքը  
30.12.2022
   Դեկտեմբերի 29 -ին  «ԱՀ 2023թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծն ընդունվել է 16 կողմ, 7 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ԱՀ ֆինանսների և Էկոնոմիկայի  նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների կողմից կառավարությանն է ներկայացվել 5 առաջարկություն, որից 3-ը՝ առաջին ընթերցումից հետո: 
   Ներկայացնելով  2023 թ-ի պետական բյուջեի վերջնական տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծում փոփոխություններ չեն կատարվել: 
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ 1-ին եռամսյակում գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկին, նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ժամանակի սղության և ճշգիրտ հաշվարկների անհրաժեշտության պատճառով, հարցին կանդրադառնան 2023 թ հունվարին: Ընդ որում, սուբսիդավորման մասին հարցը կքննարկվի առանձին սոցիալական խմբերի բաժանորդների համար՝ հաշվի առնելով Ա. Թովմասյանի առաջարկության մեջ ընդգծված այդ տարբերակը:
   Ամփոփելով  նախագծով առաջարկվող 2023 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝  ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն ՀՀ դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 4 մլրդ 295.9 մլն ՀՀ դրամով կամ 9.4 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 49.0 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել 8.9 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.0 տոկոս:
   Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 136 մլրդ ՀՀ դրամ:
   2023թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն ՀՀ դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 2.7 տոկոսով : ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, ընթացիկ տարվա 77.5 տոկոսի դիմաց: Արդյունքում դեֆիցիտը կկազմի 29 մլրդ  321.4 մլն ՀՀ դրամ:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/18) 394.07 դրամ
EUR (04/18) 420.75 դրամ
RUB (04/18) 4.19 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր