ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

Բաղդասարյան Նվեր Գրիգորիի

Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

 

Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: 

1977 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 

1981 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1981 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որպես տնտեսագետ-ինժեներ: 

1981-1983 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: 

1983 թվականին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնի պետական եկամուտների բաժնում, որպես ավագ տնտեսագետ:

1986-1994 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնում ապա ԼՂՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների բաժնում, որպես բաժնի վարիչի տեղակալ:

1994-1995 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքային ֆինանսական բաժնում, որպես բաժնի վարիչ:

1995-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային տեսչությունում, որպես տեսչության պետ: 

1999-2002 թվականներին աշխատել է ԼՂՀ Ազգային ժողովում, որպես ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի գլխավոր փորձագետ: 

2002 թվականին նշանակվել է ԼՂՀ գլխավոր գանձապետ - ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ: 

2003 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գլխավոր գանձապետ-փոխնախարար:

2008 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ:

2015 թվականին վերանշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: 

2022 թվականի փետրվարի 21-ի Արցախի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/16) 395.24 դրամ
EUR (04/16) 419.98 դրամ
RUB (04/16) 4.20 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր