Վահրամ Բորիսի Բաղդասարյան ֆինանսների նախարար Ծնվել է 1967 թ. մայիսի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1974-1984թթ. սովորել է Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցում: 1984թ. ընդունվել և 1988թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի "Ժողովրդական տնտեսության պլանավորում" ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1988թ. աշխատանքի է ընդունվել ԼՂԻՄ մարզգործկոմի պլանային հանձնաժողովում` որպես տնտեսագետ: 1989-1991թթ.` ԼՂԻՄ Գլխավոր պլանային-տնտեսագիտական վարչության գլխավոր տնտեսագետ: 1992-1995թթ.` ԼՂՀ Գերագույն խորհրդի տնտեսական, ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1991-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը` "Էկոնոմիկա, պլանավորում և ժողովրդական տնտեսության ու նրա ճյուղերի կառավարման կազմակերպում" մասնագիտությամբ: 1995թ. փետրվարից` ԼՂՀ կառավարության բարեփոխումների բաժնի գլխավոր մասնագետ: 1997թ. փետրվարից` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: 2004թ. դեկտեմբերից` ԼՂՀ գյուղատնտեսության նախարար: 2007թ. հոկտեմբերից 2008թ. մայիս` "Միջազգային բիզնես-կենտրոն" ՓԲԸ գործադիր տնօրեն: 2008թ. մայիսից` ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար: 2010թ. հունիսից` ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ: 2010թ. սեպտեմբերից 2013թ. օգոստոս` ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն: 2013թ. դեկտեմբերից աշխատել է "Արցախբանկ" ՓԲԸ-ում, այդ թվում 2015թ. մայիսից մինչև 2020թ. հունիսի 1-ը` գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալ:: 2020թ. հունիսի 1-ից մինչև 2021թ. հունվարի 4-ը զբաղեցրել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: 2021 թվականի փետրվար – հունիս՝ ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ: 2021 թվականի հունիսի 1-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար: 2022 թվականի փետրվարի 10-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Ամուսնացած է, ունի երեք երեխա: |