Օգոստոսի 28-ին ֆինանսների նախարարության ու աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել են քառօրյա սեմինար-դասըթացներ, որոնց մասնակցում են շինարարության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվապահները: Սեմինարների ընթացքում ներկայացվում են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում կատարված գործարքներից բյուջեի հանդեպ առաջացած հարկերի հաշվարկման ընթացակարգերը, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հիմունքները: Մասնակիցների հետ քննարկվում են նաև գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր: Ֆինանսների նախարարությունը հետևողականորեն շարունակելու է հաշվապահական և հարկային հաշվառման բնագավառներում հարկ վճարողների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները` դրանով իսկ զերծ պահելով թույլ տրվող թերացումներից և խախտումներից:
|