Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստանում է ահազանգեր առ այն, որ տարբեր անհատներ և կազմակերպություններ դրամահավաք են կազմակերպում՝ Արցախին օգնության նպատակով: Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անունից նման իրավասությամբ օժտված են բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը և Հայաստան Համահայկական Հիմնադրամը: Արցախին օգնելու ցանկացողները պետք է առաջնորդվեն բացառապես ԱՀ ֆինանսների...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական աջակցության նպատակով Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 26.09.2020թ. ժամը 09:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 48,657,482 ՀՀ դրամ և 2,550 ԱՄՆ դոլար՝ համաձայն ցանկի:
2020 թվականի օգոստոսի 20-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննությունների արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի երկու վկայական:
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմը նույնպես արձագանքել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպված դրամահավաքին՝ փոխանցելով Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 1,090,000 դրամ:
2020 թվականի օգոստոսի 5-ին և 7-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննությունների արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի հինգ վկայական:
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում "Շահումով խաղերի և խաղատների մասին" ու "Վիճակախաղերի մասին" Արցախի Հանրապետության օրենքներին համապատասխան առցանց տիրույթում կարգելափակվեն շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների ծառայություններ մատուցող կայքերի գործունեությունը: