Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
Նախարարության մասին / ԱՀ ֆինանսների նախարարի ուղերձը

Հարգելի' այցելու

     Ողջունում եմ Ձեզ ԱՀ ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ ԱՀ ֆինանսների նախարարության իրավասությանը վերապահված գործառույթների մասին: Նախարարության գործունեության թափանցիկության և հասանելիության ապահովման, բաց և հրապարակային աշխատանքի, ֆինանսական ոլորտի արդյունավետության բարձրացման,  հասարակության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակի աճ ապահովելու նպատակով նախարարության պաշտոնական կայքում զետեղված են տեղեկություններ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի, նախարարության կառուցվածքի և գործունեության ծրագրերի  վերաբերյալ:

   Կայքի միջոցով Դուք կարող եք անմիջական կապ հաստատել ոլորտի պատասխանատուների հետ: Հավաստիացնում եմ, որ ԱՀ ֆինանսների նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ անձանց հետ: Ձեր կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց և առաջարկ կարժանանա մեր ուշադրությանը, ինչը կնպաստի նախարարություն-հասարակություն կապի ամրապնդմանը: Հուսով եմ, որ մեր կայքը հետաքրքիր կլինի ու կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար: Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեր  էլեկտրոնային հասցեին` info@minfin-nkr.am:

 

ԱՀ ֆինանսների նախարար

Գրիգորի Մարտիրոսյան



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (05/18) 483.26 դրամ
EUR (05/18) 569.28 դրամ
RUB (05/18) 7.76 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 249.41 դրամ
Պլատին (I եռ.) 14080.12 դրամ
Ոսկի (I եռ.) 19529.55 դրամ