ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հարկ վճարողների հետ կազմակերպում է ուսուցողական սեմինարներ «Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների լրացման և հանձնման ընթացակարգեր» թեմայով: Սեմինարները մեկնարկում են մարտի 4-ին և կտևեն մինչև մարտի 26-ը: Սեմինարների անցկացման այս խմբերում ընդգրկվել են 2015 թվականի արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողները: Սեմինարները կկրեն շարունակական բնույթ: Բոլոր այն հարկ վճարողները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու սեմինարների հաջորդ փուլերին, գրանցվելու համար կարող են դիմել սպասարկման վայրի հարկային մարմին:
|