Ի գիտություն հարկ վճարողների Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է. այն հարկ վճարողները, որոնց մոտ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների հանձնման հետ կապված խնդիրներ են առաջացել, կարող են սույն թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 20-ը ներկայանալ նախարարության Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի ուսումնական սրահ` որտեղ նրանց օգնություն կցուցաբերվի էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հանձնման գործընթացում։
|