Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 21-ին` ժամը10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի«Հայտարարություններ» բաժինը:
|