Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներկայացում ԱԺ լիագումար նիստում  
14.12.2017

Դեկտեմբերի 14-ին Ազգային Ժողովի լիագումար նիստում  քննարկվել է Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացնելով  Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծով ծրագրավորված սեփական մուտքերի և ծախսերի ցուցանիշները` ընդգծել է, որ երկրի գլխավոր ֆինանսատնտեսական  փաստաթղթում ներառված  են տնտեսության զարգացմանն և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հիմնական դրույթները:

Այնուհետև նախարարը ներկայացրել է  բյուջեին հարակից օրենքների նախագծերի փաթեթը` նշելով, որ փոփոխություններով  առաջարկվում է  վերանայել գործող օրենքներով Հանրապետության Նախագահին, կառավարությանը և վարչապետին վերապահված իրավասությունները, դրանք համապատասխանեցնելով  2017թ. փետրվարի 20-ին ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթներին:  

Մի շարք հարկային օրենքներում նախատեսվող փոփոխությունների փաթեթը  ներկայացրել է  ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը`  շեշտելով, որ փոփոխությունները պայմանավորված են տնտեսության որոշ ոլորտներում գործող արտոնությունների կիրառման ժամկետների երկարաձգման, հարկման մեխանիզմների կատարելագործման, որոշ պատասխանատվության միջոցների վերանայման և օրենքների կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նիստի ավարտին,  ԱՀ  Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը մինչև 2018թ. դեկտեմբերի 21-ը  ընդմիջելու մասին` տեղեկացնելով, որ  պատգամավորները և խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել 24 ժամվա ընթացքում: 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (10/22) 484.13 դրամ
EUR (10/22) 556.80 դրամ
RUB (10/22) 7.41 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 220.48 դրամ
Պլատին (IV եռ.) 12659.23 դրամ
Ոսկի (IV եռ.) 18655.95 դրամ
Տեսանյութեր