Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: Մրցույթները կկայանան ս.թ. նոյեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: Թափուր պաշտոններին կարող եք ծանոթանալ` այցելելով www.tax.nk.am կայքէջի «Հայտարարություններ» բաժին:
|