Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորին Մայիսյան փառապանծ եռատոնի ` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի օրվա առթիվ: Հաղթանակներ խորհրդանշող այս տոնի կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ` բոլոր նվիրական բաղձանքների և մտահղացումների բարի կենսագործում, նոր նվաճումներ կյանքում և աշխատանքում, իսկ մեր բանակին՝ անխոտոր ու հաղթական ուղի: Թող մեր հաղթանակի զորավոր հովանու ներքո միշտ խաղաղ ապրեն ներկա ու գալիք սերունդները: Հարգանքներով` ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյան
|