Հունիսի 5-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ ամփոփվել է 2022 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումները: ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձել է 2022 թվականի պետական բյուջեի կատարմանը վերաբերող ցուցանիշներին՝ նշելով, որ բյուջեի 57 տոկոսն ուղղվել է սոցիալական խնդիրների լուծմանը: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ամփոփելով 2022 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների արդյունքները` նշել է, որ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը հաշվետվության վերաբերյալ դրական է: 3 կողմ ձայնով 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետությունը գլխադասայաին հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:
|