Հարկային մարմինը` հավատարիմ որդեգրած գործելաոճին, շարունակում է հարկ վճարողների հետ կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները, որոնց նպատակն է հարկ վճարողներին ներկայացնել հարկային օրենսդրության վերջին նորությունները, լսել ու պարզաբանումներ տալ գործարարներին հուզող հարցերին, փորձել համատեղ լուծումներ գտնել հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Հունվարի 25-ին մեկնարկեց սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը. նախատեսված են հանդիպումներ հանրապետության բոլոր շրջկենտրոններում և Ստեփանակերտ քաղաքում: Սեմինար-խորհրդակցությունների ընթացքում հարկ վճարողներին են ներկայացվում 2016 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք միտված են հանրապետության գործարար միջավայրի բարելավմանը, հարկային վարչարարության մեղմացմանն ու առկա տնտեսական պայմաններին ներդաշնակեցմանը: Հարկ վճարողներն ակտիվորեն են մասնակցում կազմակերպված սեմինար-խորհրդակցություններին` դրականորեն արձագանքելով կատարված օրենսդրական բարեփոխումներին:
|