Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Տեղեկատվություն  
07.11.2018

    2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 9351 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 687 պատահար և կատարվել է 97,946.5 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմում է 150.2 հազար դրամ:

    2018թ. 9 ամսվա ընթացքում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 7 քննություն, որի արդյունքում տրամադրվել է որակավորված հաշվապահի 6 վկայական: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած է ճանաչվել որակավորված հաշվապահների 6 վկայական:

    2018թ. 9 ամսվա ընթացքում լիցենզավորման բնագավառում, համաձայն «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի, անվանափոխության ու գտնվելու վայրի փոփոխության պատճառով վերաձևակերպվել է մեկ կազմակերպության 3 լիցենզիա`օղու և կոնյակի արտադրության, մրգային օղիների արտադրության և գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության, տրամադրվել է մրգային օղիների արտադրության 2 լիցենզիա, դադարեցվել է օղու և կոնյակի արտադրության 1 լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 9 լիցենզիայի գործողություն:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/19) 485.09 դրամ
EUR (11/19) 554.26 դրամ
RUB (11/19) 7.37 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 220.48 դրամ
Պլատին (IV եռ.) 12659.23 դրամ
Ոսկի (IV եռ.) 18655.95 դրամ
Տեսանյութեր