Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
Նախարարության մասին / ԱՀ ֆինանսների նախարարի ուղերձը

Հարգելի' այցելու

   Ողջունում եմ Ձեզ ԱՀ ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ Դուք կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ ԱՀ ֆինանսների նախարարության իրավասությանը վերապահված գործառույթների մասին: Նախարարության գործունեության թափանցիկության և մատչելիության ապահովման, բաց և հրապարակային աշխատանքի, ֆինանսական ոլորտի արդյունավետության բարձրացման, հասարակության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակի աճ ապահովելու նպատակով նախարարության պաշտոնական կայքում զետեղված են տեղեկություններ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի, նախարարության կառուցվածքի և գործունեության ծրագրերի վերաբերյալ:

 Կայքի միջոցով Դուք հնարավորություն ունեք անմիջական կապ հաստատել ոլորտի պատասխանատուների հետ: Հավաստիացնում եմ, որ ԱՀ ֆինանսների նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ անձանց հետ: Ձեր կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց և առաջարկ կարժանանա մեր ուշադրությանը, ինչը կնպաստի նախարարություն-հասարակություն կապի ամրապնդմանը: Հուսով եմ, որ մեր կայքը հետաքրքիր կլինի բոլոր օգտագործողների համար ու կծառայի իր նպատակին:

 Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին`info@minfin-nkr.am:

ԱՀ ֆինանսների նախարար

Արթուր Հարությունյան



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (06/18) 477.78 դրամ
EUR (06/18) 534.35 դրամ
RUB (06/18) 7.43 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 240.99 դրամ
Պլատին (II եռ.) 13395.16 դրամ
Ոսկի (II եռ.) 20435.27 դրամ
Տեսանյութեր