2019թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 10304 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 1108 պատահար և կատարվել է 155,836.8 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմել է 156.0 հազար դրամ: 2018 թվականի ընթացքում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 10 քննություն, որի արդյունքում տրամադրվել է որակավորված հաշվապահի 7 վկայական: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած է ճանաչվել որակավորված հաշվապահների 7 վկայական: 2018 թվականի ընթացքում լիցենզավորման բնագավառում «Լիցենզավորման մասինե ԼՂՀ օրենքի համաձայն տրամադրվել է 2 մրգային օղիների արտադրության և 2 գինու արտադրության լիցենզիա, անվանափոխության ու գտնվելու վայրի փոփոխության պատճառով վերաձևակերպվել է մեկ կազմակերպության 3 լիցենզիա` օղու և կոնյակի արտադրության, մրգային օղիների արտադրության և գինու արտադրության, դադարեցվել է 1 օղու և կոնյակի արտադրության, 1 մրգային օղիների արտադրության և 1 գինու արտադրության լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 15 լիցենզիայի գործողություն:
|