Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հանդիպում մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում գործող հարկ վճարողների հետ  
28.04.2017
Այսօր ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ մեկնարկել է հանդիպում մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որի նպատակն է համատեղ  քննարկել հարկային կարգապահության բարձրացման խնդիրները` բացառելով հարկերի վճարումից  խուսափման դեպքերը: 
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրեց «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումների» ծրագիրը, որն ուղղված է փաստաթղթավորման պահանջների պահպանման, իրացման իրական շրջանառությունների, աշխատողների թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի արտացոլման կանոնակարգմանը: Ծրագրի շրջանակներում հարկային մարմինների կողմից իրականացվելու են վերլուծություններ` ռիսկային ոլորտների, ապրանքախմբերի, ինչպես նաև ռիսկային հարկ վճարողների վերհանման նպատակով, ըստ որի էլ կձեռնարկվեն հսկողական միջոցառումներ: Միաժամանակ, Արթուր Հարությունյանը նշեց, որ հարկային մարմնի նպատակը ոչ թե հարկ վճարողների նկատմամբ տույժերի և տուգանքների կիրառումն է, այլ նրանց մոտ հարկերի ինքնակամ վճարման մշակույթի ամրապնդումն ու երկխոսության միջոցով օրինապահ հարկային  վարքագծի դրսևորումն է: Այն հարկ վճարողները, ովքեր կպահպանեն օրենսդրության պահանջները, զերծ կմնան հարկային մարմինների անհարկի միջամտություններից, իսկ հարկերի վճարումից խուսափողների նկատմամբ կիրականացվեն խիստ հսկողական միջոցառումներ: Ըստ այդմ, եթե կան ոլորտում իրական ցուցանիշների արտացոլման  հետ կապված խնդիրներ, հարկային մարմինը պատրաստ է լսել դրանք, ընդունել ոլորտում գործող հարկ վճարողների կողմից ներկայացված ցանկացած կառուցողական առաջարկություն: 
Այնուհետև հարկ վճարողները ներկայացրեցին իրենց հուզող հարցերն ու ոլորտին առնչվող առաջարկություններ, որոնց մասով տրվեցին պատասխաններ` պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում քննարկումներ կազմակերպել ներկայացված առաջարկությունների մասով: 
Հանդիպման ավարտին ֆինանսների նախարարի տեղակալը նշեց, որ  նմանատիպ  հանդիպումներ են անցկացվելու նաև տնտեսության այլ ոլորտներում  գործող հարկ վճարողների հետ, այդ թվում` շրջաններում գործող, իրականացվելու են հետևողական աշխատանքներ իրավախախտումների հայտնաբերման գործընթացում` ևս մեկ անգամ հորդորելով հարկ վճարողներին պահպանել օրենսդրության պահանջները:  
  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (07/16) 480.80 դրամ
EUR (07/16) 562.73 դրամ
RUB (07/16) 7.73 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 254.11 դրամ
Պլատին (III եռ.) 13506.14 դրամ
Ոսկի (III եռ.) 19740.86 դրամ