ԱՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է ոլորտային հանդիպումները հարկ վճարողների հետ` ուղղված փաստաթղթավորման պահանջների պահպանման, իրացման իրական շրջանառությունների, աշխատողների թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի արտացոլման կանոնակարգմանը: Հանդիպումները մեկնարկել են Ստեփանակերտ քաղաքում, իսկ մայիսի 10-ից 12-ը հանդիպումներ են կազմակերպվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջկենտրոններում: Շրջաններում կազմակերպված հանդիպումների ընթացքում նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումներիե ծրագիրն ու ծրագրի շրջանակներում հարկային մարմնի կողմից իրականացվելիք միջոցառումները, մասնավորապես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտումների, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման դեպքերի և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով` հավաստիացնելով հարկ վճարողներին, որ հարկային ռիսկեր չունենալու պարագայում նախարարությունը որևէ կերպ չի միջամտի հարկ վճարողների գործունեությանը: Այնուհետև հարկ վճարողները ոլորտի պատասխանատուներին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնց մասով տրվեցին համապատասխան պարզաբանումներ: Եզրափակելով իրազեկման բնույթի հանդիպումների այս շարքը` նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հարկ վճարողներին պահպանել օրենսդրության պահանջները:
|