ԱՀ ֆինանսների նախարար Գ. Մարտիրոսյանը ս.թ. նոյեմբերի 21-ին ընդլայնված հարցազրույց է տվել Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նախարարը մանրամասն ներկայացրել է ընթացիկ տարվա 6 և 9 ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճի տեմպերը, գալիք տարում կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը, բյուջեի նախագծով նախատեսվող նորույթները, եկամուտների և ծախսերի հիմնական ուղղությունները: Նախարարն ընդգծել է, 2018թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունները, որոնք բխում են Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի դրույթներից, նպատակադրված են լինելու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, պետականաշինությունն ու պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
|