Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 28 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասինե օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել է, որ պատգամավորների կողմից ներկայացվել են 32 առաջարկություն, որոնց մի մասը ընդունվել է կառավարության կողմից և նախագծում կատարվել համապատասխանն խմբագրումներ: Պետական բյուջեի նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության նախաձեռնությամբ: Նշենք, որ 2018 թվականի բյուջեի վերջնական նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 96,428.2 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 101,538.8 մլն դրամ, իսկ պակասուրդը` 5,110.6 մլն դրամ:
|